Ռուսաստանում դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 23-ին, աճել է 65,12 կոպեկով: ՌԴ կենտրոնական բանկի կողմից դոլարի փոխարժեքը հունիսի 24-ի համար սահմանված է 54,2081 ռուբլի: Միաժամանակ եվրոյի պաշտոնական փոխարժեքը բարձրացել է 19,79 կոպեկով, եւ սահմանվել 61,0546 ռուբլի:
Մոսկվայի բորսայում դոլարի փոխարժեքը բարձրացել է հասնելով մինչեւ 54,466 ռուբլու, ինչը 51,6 կոպեկով բարձր է հունիսի 22-ի փակման գնից:




























