Թուրքիայի խորհրդարանի ժամանակավոր ղեկավար է դարձել Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախկին առաջնորդ Դենիզ Բայքալը։
Ինչպես գրում է TRT Haber-ը, Բայքալը ղեկավարելու է խորհրդարանը մինչեւ նոր կառավարության ձեւավորումը։
Այսօր թուրքական խորհրդարանի պատգամավորները երդում են տվել։ Արարողությանը ներկա է եղել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը հավաքել է ընտրողների ձայների 40.8 տոկոսը, ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը» (CHP) ՝ 25 տոկոս, Ազգայնական շարժումը (MHP)՝ 16.3 տոկոս, իսկ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP)՝ 13,1 տոկոս:





























