ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հունիսի 23-ին ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ՝ էներգետիկայի գծով ավագ տնտեսագետ  Արթուր Կոչնակյանին, ավագ ինժեներ-էներգետիկ  Կոջի Նիշիդային եւ ՀԲ Երեւանյան գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանին: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի էներգետիկ ոլորտում ՀԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերի՝ «Էլեկտրամատակարարման հուսալիություն» եւ «էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» վարկային ծրագրերի ընթացքը: ՀԲ ներկայացուցիչները նշել են, որ հիմնականում գոհ են կատարվող աշխատանքներից եւ կարեւորել են ժամանակացույցից հետ չմնալու հանգամանքը:

Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաեւ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի   հետագա շահագործման վերաբերյալ վերջնական հաշվետվության մասին, որն առաջիկա օրերին կտեղադրվի նաեւ նախարարության պաշտոնական կայքում: