Չեչնիայի Հանրապետությունում տեղի է ունեցել «օրենքով գողերի» հավաք։ Այս մասին գրում է «Ռոսբալտ»-ը՝ վկայակոչելով տեղական մարմիններում իր աղբյուրները։
Ըստ կայքի տեղեկությունների՝ հանդիպման կազմակերպիչը Ազիզ Բատուկաեւն է, որը 2013թ. ազատ արձակվելուց հետո փորձում է չլքել հայրենիքի տարածքը, այդ պատճառով էլ հյուրերին ընդունել է իր մոտ Չեչնիայում։
Գործակալության աղբյուրները հայտնում են, որ Չեչնիայում օրենքով գողերը հավաքվել են քննարկելու համար կուտակված հարցերը։ Հավաքին ներկա են լինելու 4 «օրենքով գող», որոնց թվում՝ հանցավոր խմբավորման սլավոնական թեւի ղեկավար Օլեգ Շիշկանովը՝ Շիշկան։
Հավաքին քննարկվել է քրեական աշխարհում չեչենների քանակի ավելացման հարցը, ինչպես նաեւ շոշափվել է Կախաբեր Փափփալիայի թեման, որին Չեչնիայի ազդեցիկ ընտանիքներից մեկը արյան վրեժ է հայտնել։
Բանը նրանում է, որ ընտանիքը սեփական հետաքննություն էր վարում, երբ սպանվել էր ընտանիքի հարազատներից մեկը։ Հետագայում պարզվել էր, որ նրան ծեծի միջոցով սպանելու մեջ խառն էր նաեւ Քախաբերը։
Չեչնիայի պաշտոնական իշխանությունները քրեական հավաքի մասին տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատել։





























