ԱՄՆ-ը պլանավորում է մինչեւ 2015թ. վերջը Եվրոպայում ավելի քան 1000 միավոր տեխնիկա տեղակայել, որոնց թվում՝ մի քանի հարյուր միավոր զրահատեխնիկա։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Դուգլաս Լյութը։
«Ինչ վերաբերում է սարքավորումներին, ապա բրիգադի կազմի որոշ սարքավորումներ արդեն տեղում են, ես չգիտեմ, սակայն, որ մասը։ Մեր նպատակն է մինչեւ տարվա վերջ տեղակայել ամբողջը։ Կարծում եմ, մնացել է մի քանի հարյուր զրահամեքենա, 3-4 անգամ ավելի շատ անվավոր մեքենա։ Խոսքը ավելի քան 1000 միավոր տարբեր տեսակի մեքենաների մասին է»,- Բրյուսելում լրագրողներին ասել է Լյութը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։





























