Թիլբուրգի համալսարանի հետազոտողները 5 հազար մարդու շրջանում հարցում են անցկացրել, որոնք պատմել են, թե ինչը կարող է իրենց ստիպել լաց լինել: Ընդհանուր առմամբ, վատ բան պատահելու դեպքում կանայք 4 անգամ ավելի հաճախ են արտասվում, քան տղամարդիկ:
Սակայն, ըստ The Daily Mail-ի, ուրախության արցունքներ ավելի հաճախ տղամարդկանց աչքերում են հայտնվում:
Տղամարդիկ եւ կանայք հիմնականում նույն բանի պատճառով են արտասվում: Դրա պատճառ կարող են լինել մտերիմի մահը, երկրորդ կեսի հետ բաժանումը կամ հիշողությունները: Ամենից հաճախ մարդիկ արտասվում են անօգնականությունից: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կարող են նաեւ մանրուքների համար լաց լինել, ասենք՝ վիճաբանության եւ անգամ համակարգչի հետ կապված խնդրի պատճառով:
MedDaily-ի փոխանցմամբ, տղամարդիկ չեն կարողանում զսպել ուրախության արցունքները, օրինակ, երբ նրանց սիրելի հավաքականը հաղթում է կարեւոր մրցաշարում: Աֆրիկյան որոշ շոգ երկրներում տղամարդիկ արտասվում են նույնքան հաճախ, որքան կանայք: Իսկ ահա եվրոպական ցուրտ երկրներում կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են արտասվում: Որքան ցուրտ է երկիրը, այնքան հաճախ են արտասվում կանայք:





























