Նոր Զելանդիայում Մանուերիկիա լճի հատակի պեղումների ժամանակ գիտնականները հսկայական չղջիկի մնացորդներ են գտել: Ավելի վաղ Mystacina miocenalis այս տեսակը գիտությանը հայտնի չէր:
Մասնագետների խոսքով, այդ չղջիկները չորս թաթերի վրա վազել են գետնին: Դրանք անհետացել են շուրջ 16 մլն տարի առաջ:
Ըստ Planet-today-ի, գիտնականները նշել են, որ այդ կենդանիները շատ ժամանակ են անցկացրել գետնի վրա եւ չափազանց շատ սնունդ են օգտագործել՝ ի տարբերություն իրենց ժամանակակից ցեղակիցների, որոնք սնունդ են փնտրում ծառերի ճյուղերին եւ հողի մեջ:





























