Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովն Արեւմուտքին մեղադրել է ձիերի իրավունքները խախտելու մեջ: Այս մասին նա գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում:

«Ի՞նչ կարելի է ասել Արեւմուտքում մարդու իրավունքների մասին, եթե այնտեղ կոպտորեն խախտվում են ձիերի՝ աշխարհի ամենախաղաղ, բարի եւ քնքուշ կենդանիների իրավունքները»,- Քադիրովի գրառումն է մեջբերում Gazeta-ն:

Նախօրեին հայտնի է դարձել, որ Քադիրովը եկամուտներ չի ստանա չեխական մրցումներին իր ձիերի հնարավոր հաղթանակից: Պրահան սա պարզաբանել է Քադիրովի նկատմամբ անհատական պատժամիջոցների երկարացմամբ, ով Չեխիայում տասնյակ մրցարշավային ձիեր ունի:

2014 թվականի ապրիլին Չեչնիայի ղեկավարին պատկանող ձիերն արժեքավոր հաղթանակներ էին տարել: