Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան միմյանց կապող թունելով տրանսպորտային միջոցների երթեւեկությունը նավահանգիստների աշխատակիցների գործադուլի պատճառով կանգնեցված է: Associated Press-ի փոխանցմամբ, նրանք դեպի թունել տանող մայրուղու վրա այրվող անիվներ են նետել:
Նշվում է, որ դրա հետեւանքով ճանապարհին հսկայական խցանում է առաջացել:
Ըստ Gazeta-ի, աշխատավորների արհմիությունները բողոքում են հնարավոր կրճատումների դեմ:





























