Ռումինիայի օրենսդիրները միաձայն հավանության են արժանացրել երկրի տարածքում ՆԱՏՕ-ի երկու կենտրոն կառուցելու՝ Դաշինքի խնդրանքը: Այս մասին գրում է Associated Press գործակալությունը:
Նշվում է, որ բազաները տեղակայվելու են Բուխարեստում: Նախաձեռնությանը կողմ են քվեարկել բոլոր 283 պատգամավորները:
Ռումինիայի նախագահ Յոհաննիս Կլաուսը կոչ է արել հավանության արժանացնել նախագիծը՝ ուշադրություն հրավիրելով «ուկրաինական ճգնաժամի եւ տարածաշրջանում Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների ուղղությամբ»:
Ըստ Gazeta-ի, ՆԱՏՕ-ն ծրագրում է նման կենտրոններ տեղակայել նաեւ Լեհաստանում, Բուլղարիայում, Էստոնիայում, Լատվիայում եւ Լիտվայում:





























