Օսիպյանը հրահանգեց Ազատության հրապարակից բերման ենթարկել ակցիայի մասնակից աղջկան, որը նրա գլխից վերցրեց գլխարկը:
Ցուցարարները պահանջեցին Օսիպյանից պատժել այն ոստիկաններին ու ոստիկանության ղեկավարներին, ովքեր հրահանգել են ու ծեծել հավաքի մասնակիցներին:
«Ի՞նչի մասին եք եկել բանակցենք: Ձեր աչքի առաջ են մեզ ծեծել ու մայր հոյհոյելով տարել բաժիններ, գնացեք, դրանց պատժեք: Օրենք են խախտել, ոչ թե եկեք բանակցելու: Հաջողություն ձեզ»,- ցուցարարներից մեկն ասաց Վալերի Օսիպյանին։





























