Պետական պաշտոնյաներին առատորեն բաժանվող գիտական աստիճանները ստվեր են գցում գիտական ոլորտի վրա: Հունիսի 23-ին Հայաստանի խորհրդարանում այս մասին հայտարարեց ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
Նրա կարծիքով, ԿԳ նախարարության օրինագիծը, որը բարձրաստիճան պաշտոնյաներին արգելում է դիսերտացիա պաշտպանել, միանգամայն արդարացված է:
Ըստ պատգամավորի, հարկավոր է նաեւ մտածել այն մասին, թե բուհերի ուսխորհուրդները որքան խոցելի են պաշտոնյաների ազդեցության հանդեպ:
«Ես այլ բան կառաջարկեի. թող բարձրաստիճան պաշտոնյաների դիսերտացիաների պաշտպանությունը բաց եւ հրապարակային լինի, մամուլի ներկայացուցիչների մասնակցությամբ: Այդ ժամանակ գիտական դափնիների հանդեպ մանկական սեր տածող մարդկանց կկանգնեցնի ամոթի տարրական զգացումը»,- հայտարարեց Ֆարմանյանը:





























