XVII դարի հայտնի աստվածաբան, շվեդ եպիսկոպոս Պեդեր Վինստրուպի դագաղում, որին հողին են հանձնել 1679 թվականին, 5 ամսական էմբրիոնի դի են հայտնաբերել:
Գիտնականները ցանկացել են հետազոտել եպիսկոպոսի մարմնի հյուսվածքների վիճակը, որոնք հրաշալի պահպանվել են, ինչպես նաեւ ավելի շատ բան իմանալ նրա կենսակերպի եւ հիվանդությունների մասին: Այդ պատճառով նրանք դիակը ենթարկել են ռենտգեն հետազոտության եւ սքանավորման:
Ի զարմանս գիտնականների՝ եպիսկոպոսի ոտքերի վրա 5 ամսական էմբրիոն է հայտնաբերվել: Պարզվել է, որ պտուղը լույս աշխարհ է եկել վիժման արդյունքում, սակայն հայտնի չէ, թե ով եւ ինչու է այն դրել եպիսկոպոսի դագաղի մեջ:
Ըստ Informing-ի, հնարավոր է՝ փոքրիկը Վինստրուպի ազգականն է: Այս վարկածը հաստատելու համար լրացուցիչ հետազոտությունն են անցկացվելու:
Ինչ վերաբերում է եպիսկոպոսին. պարզվել է, որ նրա ներքին օրգանները հուղարկավորելիս չեն հանել: Դա օգնել է պարզել նաեւ, որ կենդանության օրոք հոգեւորականն արտրիտ եւ սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ է ունեցել:
Հավելենք, որ Պեդեր Վինստրուպը՝ Սկանիայի մայրաքաղաք Լունդի եպիսկոպոսը, ծնվել է 1605 թվականին եւ մահացել 1679-ին:





























