Բռնկված մագնիսական փոթորիկը վտանգավոր է մարդկանց առողջության համար, հատկապես նրանց համար, ովքեր սրտանոթային հիվանդություններ ունեն։
Պարզվում է, որ ամենամեծ վտանգին ենթակա են տիեզերագնացները, որոնք կարող են անգամ ճառագայթային հիվանդություն ստանալ։ Երկիր մոլորակի վրա մարդկանց մոտ կարող է կտրուկ բարձրանալ արյան մակարդելիությունը։ Մարդիկ մագնիսային փոթորիկը իրենց վրա կզգան որպես լրացուցիչ սթրեսի գործոն, որը կարող է դրսեւորվել նյարդային վիճակներով, գլխացավով, ցածր տրամադրության առկայությամբ, փոխանցում է Informing-ը։





























