Գիտնականները պարզել են, որ նստակյաց կենսակերպը բարձրացնում է հոգեկան խանգարումների առաջացման հավանականությունը: Ըստ BMC Public Health-ի հրապարակման, մասնավորապես, մարդն ավելի խոցելի է դառնում նեւրոզի նկատմամբ:
Մասնագետները կամավորների 9 խմբի մասնակցությամբ գիտափորձ են անցկացրել՝ արձանագրելով, թե որքան ժամանակ են նրանք նստած անցկացնում, ասենք՝ համակարգչի առջեւ, հեռուստացույց դիտելիս, տնային կամ աշխատանքային առաջադրանք կատարելիս:
Արդյունքները ցույց են տվել, որ երկու ժամ շարունակ անշարժ նստելու դեպքում մարդու բացասական զգայական վիճակը ծայրահեղ աստիճանի է հասնում:
Ըստ Mignews-ի, հետազոտողները պարզաբանել են, որ նստած ժամանակ մարդու օրգանիզմի որոշ գործառույթներ խախտվում են, օրինակ՝ նյութափոխանակությունը, ինչն էլ հանգեցնում է էմոցիոնալ խնդիրների առաջացման, որոնք հետագայում կարող են վերաճել հոգեկան խանգարումների:





























