Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կողմից դատավոր է ընտրվել նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը: Այդ մասին Facebook-ի իր էջում քիչ առաջ գրել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:
«Քիչ առաջ հայտարարվեցին ՄԻԵԴ դատարանի դատավորի ընտրության արդյունքները: Ձայների բացարձակ մեծամասնությամբ դատավոր է ընտրվել Արմեն Հարությունյանը»,- նշել է նա:
Արմենը Հարությունյանը ստացել է 119 քվե, Արայիկ Ղազարյանը՝ 15, իսկ Լիանա Հակոբյանը՝ 23 քվե: Ընտրվելու համար անհրաժեշտ էր 79 քվե:





























