Փարիզում մեկնարկել է Ուկրաինայի հարցով «նորմանդական քառյակի» ԱԳՆ ղեկավարների հանդիպումը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Նշվում է, որ բանակցություններն ընթանում են փակ դռների հետեւում:

Հունիսի 23-ի երեկոյան Ֆրանսիայի ԱԳՆ են ժամանել Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը չի բացառել Ուկրաինայում ռազմական հակամարտության սրացման հավանականությունը: Այդ առիթով նա կոչ է արել հնարավորինս արագ կատարել Մինսկի համաձայնությունների բոլոր կետերը: