Ռուսական իշխանությունները Հայաստանում իրավիճակի օրինական կարգավորման հույս ունեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք շատ ուշադիր հետեւում ենք այնտեղ կատարվողին եւ, անխոս, հուսով ենք, որ մոտ ապագայում այդ իրավիճակը կկարգավորվի օրենքի խստիվ պահպանմամբ, եւ օրենքի որեւէ խախտում չի լինի»,- հայտարարել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: