Չինաստանի պահեստներում հայտնաբերվել է 40 տարվա վաղեմության 100 հազար տոննա սառեցված միս, գրում է AsiaOne-ը։

Երկրում անցկացվող ստուգումների արդյունքում հայտնաբերել են սառեցված թռչնամիս, տավարի եւ խոզի միս։ Ապրանքի մի մասը պահեստներում պահվել է ավելի քան 40 տարի, փոխանցում է  Gazeta-ն։

Փչացած ապրանքի ընդհանուր գումարը կազմում է մոտ 483 մլն դոլար։ Մսի մեծ մասը Չինաստան էր ներկրվել մաքսանենգ ճանապարհով։