Բաքվում ընթացող Եվրոպական 1-ին խաղերին նվիրված շոկոլադե տաբլոն կարող է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում:

Ինչպես ԱՊԱ-ին հայտնել են Ադրբեջանի մշակույթի եւ տուրիզմի լրատվական բաժնից, մայիսի 15-ին բացված եւ ԵՎրոխաղերին նվիրված «Նիկոլայի շոկոլադե թանգարան» ցուցահանդեսը մինչ այժմ հաճախել է 15 հազար մարդ:

Ցուցահանդեսի կազմակերպիչ Անդրեյ Լեյնայի խոսքով, նրանք դիմել են «Գինեսի ռեկորդների գրքին»՝ առաջարկելով այն ճանաչել որպես ամենամեծ շոկոլադե տաբլո:
«Բաքու-2015» շոկոլադե տաբլոյի քաշը կազմում է 215 կգ: