Երեւանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաների մասին գրել են նույնիսկ Անգոլայում: Ինչպես հաղորդում է Portal de Angola պորտուգալերենով կայքը, ցուցարարները եղել են ավելի քան 5 հազար: «Մարդիկ դուրս են եկել բողոքի ընդդեմ էլեկտրաէներգիայի 17-22 տոկոսով թանկացման: Ցուցարարների մի մասը փակել է քաղաքի կենտրոնական փողոցներից մեկը՝ անտեսելով ոստիկանության նախազգուշացումները: Նրանց դեմ ջրցան մեքենաներ են օգտագործել:
Առնվազն 18 մարդ վնասվածքներ է ստացել: Ոստիկանությունը ձերբակալել է մոտ 250 մարդու: Բողոքի ակցիաները սկսվել են ուրբաթ օրը»,- նշել է պարբերականը:





























