Պակիստանում շարունակվող անբնական շոգերի հետեւանքով զոհերի թիվը անցել է 800-ից, հաղորդում են երկրի իշխանությունները:
Զոհերի մեծ մասը՝ մոտ 780 մարդ, Կարաչի քաղաքից են: Մեծ թվով մարդիկ գտնվում են հիվանդանոցներում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նախօրեին Պակիստանի հարավում օդի ջերմաստիճանը հասել է 45 աստիճանի: Երկրի վարչապետ Նավազ Շարիֆը հայտարարել է, որ բանակի ստորաբաժանումները կօգնեն ստեղծել լրացուցիչ հատուկ կենտրոններ, որտեղ մարդիկ կարող են փրկվել բարձր ջերմաստիճանից:





























