Իսրայելական White Innovation ընկերության երկու դիզայներներ պնդում են, որ սարք են ստեղծել, որը կարող է 30 վայրկյանում ցանկացած ուտեստ ստեղծել: Genie անվանումով սարքն ուտեստները ստեղծում է՝ օգտագործելով հատուկ կոնտեյներներ, որոնցում ջրազրկված բնական բաղադրիչներ կան:

Դրանք տեղադրում են սարքի մեջ, որը հետո կարող է խառնել, հեղուկ ավելացնել եւ եփել պարունակությունը՝ ստեղծելով ցանկացած ուտեստ՝ լապշայից մինչեւ շոկոլադե սուֆլե: Մթերքներ պարունակող կոնտեյներները դեռեւս մշակման փուլում են, իսկ դիզայներներն աշխատում են իսրայելցի խոհարարների հետ՝ գաջեթի համար նոր բաղադրատոմսեր ստեղծելու համար:

Ըստ Kedem-ի, կոնտեյներների բաղադրիչները կիսաֆաբրիկատներ են եւ կարող են պահպանվել մինչեւ 2 տարի: Genie-ի հեղինակները հույս ունեն, որ իրենց սարքը վաճառքի կհանվի արդեն հաջորդ տարեսկզբին: