Ռուս օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկու մոտ ուղեղի ուռուցք է հայտնաբերվել, ինչի կապակցությամբ չեղյալ են հայտարարվել բոլոր պլանավորված համերգները։ Այս մասին ասված է նրա պաշտոնական կայքում։
«Վերջին ժամանակներս ես բողոքում էի վատ ինքնազգացողությունից։ Բուժզննում անցնելուց հետո ախտորոշվեց գլխուղեղի ուռուցք»,-ասված է հայտարարության մեջ։





























