ԵԽԽՎ-ում Ադրբեջանի հարցով նոր համազեկուցող է նշանակվել:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, ԵԽԽՎ ամառային նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել Մոնիթորինգային կոմիտեի նիստը, որտեղ Ադրբեջանի հարցով նոր համազեկուցող է ընտրվել:
Իսպանացի խորհրդարանական Ագուստին Կոնդեն այդ պաշտոնում կփոխարինի իր իսպանացի գործընկեր Պեդրո Ագրամունտին եւ առաջիկա 5 տարիներին կկատարի համազեկուցողի պարտականությունները:
Ագուստին Կոնդեն, ինչպես նաեւ Պեդրո Ագրամունտը, ԵԽԽՎ-ում ԵԺԿ խմբից է, նրա թեկնածությունը միաձայն աջակցություն է ստացել ԵԺԿ խմբի նիստում:





























