Հունիսի 24-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր ճանապարհի 40-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» եւ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ԲՄՎ»-ի վարորդը, ուղեւորուհին եւ «ՎԱԶ-2106»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: