Արագածոտնի մարզի Եղիպատրուշի գյուղում հունիսի 25-ին, գիշերը, արջը մտել է բնակիչներից մեկի տուն ու վնասել մեղվի փեթակները: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց գյուղապետ Մարզպետ Գրիգորյանը:

Նա նշեց, որ արջը շուռ է տվել համագյուղացի Արեւշատ Հովհաննիսյանի մեղվի փեթակները, կերել մեղրը, մի մասն էլ հետը տարել:  Գյուղապետն ասաց, որ համագյուղացին ապրում է սոցիալական ծանր պայմաններում, երեք անչափահաս երեխա ունի, կինը մահացել է քաղցկեղից, օրվա հացը մի կերպ է վաստակում, հույսը մեղուների փեթակն է, որը արջը վնասել:

Գյուղացիները վախեցած են եւ  չգիտեն՝ ինչպես արջի դեմն առնել: