Բաքվում շարունակում են շանտաժի ենթարկել եվրոպական կառույցներին։ Այս անգամ թիրախում է ԵԽԽՎ-ն։
«Եվրամիության որոշ կառույցների պես ԵԽԽՎ-ն անտարբեր է միջազգային իրավունքի նկատմամբ։ Նրանց սկզբունքը հետեւյալն է. «Ոնց մենք ցանկանանք, այնպես էլ կլինի»։ Այս մասին իր Թվիթերում գրել է Ադրբեջանի նախագահ Նովրուզ Մամեդովի աշխատակազմի ղեկավարը, գրում է haqqin.az-ը։
«Ղարաբաղյան հակամարտության հարցում այդ կառույցի դիրքորոշումը հստակ ապացուցում է դա։ Սա երկակի չափանիշների օրինակ է։ Ցավոք, նրանք դեռեւս չեն կարող հասկանալ, թե Եվրոպային ուր կտանի այդ քաղաքականությունը եւ ինչով կվերջանա։ Եվրոպայի խորհրդի նման դիրքորոշումը հարցականի տակ է դնում այդ կազմակերպությունում Ադրբեջանի անդամակցության հարցը»,- գրել է Մամեդովը։
Նշենք, որ սա պայմանավորված է այն հանգամանքով, որ Ադրբեջանի ժողովրդավարական ինստիտուտների մասին զեկույցից հանվել էր Ղարաբաղի հարցի սադրիչ ձեւակերպումը։





























