Հունիսի 23-ից 25-ը Երեւանում անցկացվել է ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման եւ գործառնման նպատակով հողատարածքների ու անշարժ գույքի փոխանցման hայ-ռուսական միջպետական հանձնաժողովի տասներորդ նիստը:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ նիստում քննարկվել են հետեւյալ հարցերը.

– Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին 2012թ. հոկտեմբերի 3-ի Արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին 2014թ. մայիսի 23-ի թիվ 1 Արձանագրության կատարման գործընթացը,

– Գյումրի քաղաքում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանի ռազմական ավաններում գտնվող բնակելի ֆոնդի օգտագործման հարցը,

– Գյումրի քաղաքի Լալայան փողոցում գտնվող ռուսական եկեղեցու շենքը եւ դրա հարակից հողատարածքները ռուսական հոգեւոր-մշակութային կենտրոնի կառուցման համար ռուսական կողմին տրամադրելու հարցը,

– Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի ցանկին համապատասխան Ռուսաստանի Դաշնությանը ռազմական ավանների օգտագործման իրավունքի գրանցումը հավաստող վկայականների տրամադրման հարցը:

Հանձնաժողովի անդամներն այցելել են Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետեր եւ ուսումնասիրել համապատասխան հողատարածքներն ու շինություններն ու դրանց հետ կապված փաստաթղթերը:

Աշխատանքների արդյունքների վերաբերյալ ստորագրվել է համապատասխան արձանագրություն: