Այս պահին ընդունելության քննությունների անցողիկ միավորներ հրապարակել հնարավոր չէ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Նա մասնավորապես, նշել է.
«Հարգելի դիմորդներ եւ ծնողներ,
Ինձ ուղղված ձեր բազմաթիվ հարցերը փորձեմ խմբավորել եւ պատասխանել:
1.Քննության դրական նվազագույն միավորի շեմը չի փոխվելու, 7.5 միավորը մնալու է:
2. Այս պահին անցողիկ միավորներ հրապարակել հնարավոր չէ, քանզի առջեւում է քննությունների լրացուցիչ փուլը:
3. Քննությունների հիմնական արդյունքների ամփոփումից հետո մնացած թափուր տեղերի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն, որպեսզի դուրս մնացած, բայց դրական միավորներ ունեցող դիմորդները կարողանան կողմնորոշվել:
4. Անհաջողոթյան մատնված դիմորդները կկարողանան իրենց ուժերը փորձել նաեւ հեռակայի ընդունելության ժամանակ:
Հաջողություն եմ մաղթում բոլորիդ»:





























