Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ՝  խուզարկություն է կատարվել Աշնակ գյուղի բնակիչ, 44-ամյա Պատվական Գ.-ի բնակարանում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տանը Պատվական Գ.-ի եղբայրը` 44-ամյա Արթուր Գ.-ն, հյուրասենյակի բազմոցի միջից կամավոր ներկայացրել է 16 մմ տրամաչափի, ողորկափող, որսորդական հրացան եւ 16 մմ տրամաչափի մետաղյա 3 դատարկ պարկուճ:

Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: