Հունիսի 25-ին, ժամը 21.05-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 68 շենքի մոտից, ոգելից խմիչք օգտագործած վիճակում, բերման են ենթարկել 43-ամյա Ներսես Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել եւ առգրավվել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգված:

Ներսես Ա.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, այն մարիխուանա թմրամիջոց է, որը պատրաստել է ծխելու միջոցով օգտագործելու համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: