Ապրիլի 4-ին ոստիկանության Բազումի բաժին էր զանգահարել 23-ամյա Արմեն Ս.-ն եւ հայտնել է, որ իր ավտոտնակից գողություն է կատարվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել էր, որ Վանաձորի Իսահակյան փողոցի վերջնամասում գտնվող ավտոտնակի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով՝ գողացել են «Վոլվո» մակնիշի ավտոմեքենաների 4 անիվները, դիմային թարթիչները եւ 1 բարձրախոս:

Հունիսի 25-ին պարզվել է, որ գողությունը կատարել են 28-ամյա Դավիթ Թ.-ն, 26-ամյա Ռոբերտ Հ.-ն, 21-ամյա Հրանտ Մ.-ն, 23-ամյա Հարություն Ս.-ն եւ 19-ամյա Նարեկ Ս.-ն:

Քննությունը շարունակվում է: