«Սառցե դարաշրջան» մուլտֆիլմի ռեժիսոր Կարլոս Սանդալան նոր սցենար է գրել «Ստվերներ» (Shadows) նախագծի համար։ Ենթադրվում է, որ ժապավենը կհամատեղի խաղային կինոյի եւ համակարգչային գրաֆիկայի տարրեր, գրում է The Hollywood Reporter-ը։ Պատրաստի սցենարը բեմադրիչն արդեն հանձնել է 20th Century Fox կինոստուդիային։

Ժապավենում իրադարձությունները զարգանալու են կրիպտոկենդանաբանության՝ գոյություն չունեցող կենդանիների որոնմամբ զբաղվող ոչ պաշտոնական գիտության աշխարհում։ Այդ կենդանիների՝ հրեշների, մուտանտների եւ այլոց մասին պատմող սցենարը եռապատում է լինելու։ Նախագծի մասին այլ մանարամասներ հայտնի չեն, գրում է Lenta-ն։