Պրոդյուսներները հայտնել են այն ռեժիսորների անունները, որոնք կզբաղվեն «Գահերի խաղ» ֆանտաստիկ սերիալի 6-րդ եթերաշրջանի նկարահանության աշխատանքներով, հայտնում է Entertainment Weekly-ն։

Այսպես, առաջին եւ երկրորդ սերիաները կնկարահանի Ջերեմի Փոդեսվան («Թյուդորներ», «Ընդհատակյա կայսրություն»), հաջորդ 2 սերիան՝ Դենիել Սաքհայմը («Գաղտնի նյութեր» սերիալի պրոդյուսեր խորհրդական, «ԲժիշկՀաուսի» գործադիր տնօրեն), «Մնալ ողջ» սերիալի 38 սերիաների հեղինակ Ջեք Բենդերը կնկարահանի 5-րդ եւ 6-րդ սերիաները։ 7-րդ ու 8-րդը կմնան Մայք Մայլորդին, իսկ եզրափակիչ 2 սերիաները՝ Միգել Սապոչնիկին («Բժիշկ Հաուս», «Գմբեթի տակ», «Իսկական դետեկտիվ»), գրում է Gazeta-ն։