Իտալական ոսկերչական Caviar ապրանքանիշն Apple Watch-ի էլիտար տարբերակն է ներկայացրել: «Խելացի» աքսեսուարի էջը հայտնվել է Caviar-ի պաշտոնական կայքում:
Ժամացույցը 18 կարատանոց ոսկուց ծածկույթ ունի: Աքսեսուարի ապարանջանը, որն արված է միլանյան հյուսվածքով, նույնպես պատված է 18 կարատանոց ծածկույթով:
Ըստ Gazeta-ի, Apple-ն իր հերթին պատրաստել է Watch Edition-ի ոսկե տարբերակը, որն արժե սկսած 10 հազար դոլարից:





























