Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, հունիսի 26-ին, ժամը 23.08-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Խարբերդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Անտառայինների փողոցի 1-ին կմ հատվածում «ՎԱԶ-2105» մակնիշի 03 LS 806 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 47-ամյա Մ. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել չշահագործվող ջրանցքում:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը վարորդ Մ. Մ.-ը եւ ուղեւոր 21-ամյա Ռ. Մ.-ն ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից. հոսպիտալացման կարիք չի եղել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, իսկ ջրանցքից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: