Բարսելոնայի գիտնականները հետազոտության արդյունքում պարզել են, որ տնային կենդանիները իրենց տերերի հետ հավասար տառապում են սթրեսներից եւ վատ տրամադրությունից։
Դրա պատճառները նման են մարդկայինին։ Նշվում է, որ կատուների մոտ բացասական տրամադրությունը կարող է կապված լինել այդ կենդանիների հետ վատ փոխհարաբերությունների հետ։ Կատուներին հատկապես նյարդայնացնում են այլ կատուները իրենց տարածքում, ինչի արդյունքում նրանք իրենց սկսում ե ագրեսիվ պահել, թաքնվել։ Հաճախ դա հանգեցնում է հիվանդությունների, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս նման դեպքերում դիմել հանգստացնող ներարկումների։
Բացի այդ, կարեւոր է ժամանակին ազատվել կատուների մոտ սթրեսի զգացումից, հաղորդում է VistaNews-ը։





























