Արեւելյան Ուկրաինայում զորքեր ու տեխնիկա տեղակայելու ՆԱՏՕ-ի պլանները նախադեպ չունեն սառը պատերազմի պատմության մեջ: Այս մասին The Nation-ում գրում է Արեւելք-Արեւմուտք համաձայնագրի ամերիկյան կոմիտեի գործադիր տնօրեն Ջեյմս Քարդենը:
«Այս շաբաթ ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ հետեւողականորեն նետվել են Ռուսաստանի հետ նոր, պոտենցիալ ավելի վտանգավոր սառը պատերազմի մեջ՝ ընդունելով աննախադեպ որոշում՝ մարդիկ ու տեխնիկա տեղակայել Ռուսաստանի արեւմտյան սահմանների մոտ»,-նշել է նա:
Քարդենի կարծիքով, ՆԱՏՕ-ն կրկին ու կրկին փորձեր է անում խախտել մինսկյան համաձայնագրերը: Վերլուծաբանը չի կասկածում, որ ՆԱՏՕ-ի այս նախաձեռնությունն ավելի կխորացնի ուկրաինական ճգնաժամը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Դրա ապացույցներից մեկը ԱՄՆ-ի հակառուսական հռետորությունն է: Մասնավորապես, Քարդենը հիշեցրել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերի խոսքը, ըստ որի Վլադիմիր Պուտինը կործանարար ազդեցություն ունի Եվրոպայի վրա: Նրա խոսքով, ամերիկացի սենատոր Ջոն ՄաքՔեյնն ավելի հեռուն է գնացել՝ մինսկյան համաձայնություններն անվանելով «ֆիկցիա»:





























