Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում պարաշյուտիստ Գալինա Բոյկովան թռիչքի ժամանակ ամբողջությամբ մերկացել է՝ հանելով լողազգեստը։
Սուր զգացողությունների սիրահար աղջկա խոսքով դրանով ինքն իր աջակցությունն է հայտնել պարաշյուտային սպորտին եւ բողոքել ֆինանսավորման բացակայության դեմ։
«Այս սեքս-թռիչքը սթիփթիզ չէ, այլ ավելի շուտ ակցիա, որը կարելի է կոչել «մերկ ինչպես բազեն»,- ասել է Գալինան, հաղորդում է Gorod48.ru-ն։
Ներկայումս աղջիկը ռեկորդի է պատրաստվում, որը նախատեսում է իրականացնել այս տարվա օգոստոսին։





























