Սերժ Սարգսյանի հայտարարությունը պրոբլեմի լուծում չէ, այլ գոյություն ունեցող խնդրի հետաձգում։ Այդ մասին լրագրողների հետ զրուցյում ասաց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
«Ինչ վերաբերում է բողոքի ակցիայի մասնակիցներին, շարժումը ինքը պետք է որոշի՝ մնալ, թե հեռանալ Բաղրամյան պողոտայից։ Փաշինյանը նշեց, որ կարդալով այդ հայտարարությունը, շատ նմանություններ տեսավ, Սերժ Սարգսյանը այն հայտարարության հետ, երբ հրավիրել էր իր մոտ իրավապահներին, եւ հորդորում էր նորից քննել մարտի 1-ի գործը։ «Մենք տեսնում ենք, որ դրա արդյունքում ոչինչ չփոխվեց։ Այսինքն, դ ինչ-որ փակուղային որոշում է։ Ըստ էության ինքն ասում է, որ կառավարությունը կփոխհատուցի պետբյուջեի հաշվին, իսկ բյուջեն ձեւավորում են ՀՀ քաղաքացիները։ Եթե ասում է վարկ վերցնի սպառազինության համար, ապա ժողովուրդը պետք է մարի այդ այդ վարկը։ Սերժ Սարգսյանը պրոբլեմի լուծում չի առաջարկում, այլ հետաձգում է խնդիրը»,- նշեց Փաշինյանը։
Նա ասաց, շարժման առաջին օրից գտնվում է շարժման մասնակիցների կողքին, միայն մեկ նպատակով, որ բռնություն չլինի։ Նա նաեւ նշեց, որ կլինի պայքարող երիտասարդների կողքին, քանի դեռ նրանք կլինեն Բաղրամյան պողոտայում։





























