Սերժ Սարգսյանի հայտարարությունը այս քաղաքացիական շարժման հաղթանակն է եւ դուռ ու պատուհան հաջորդ քայլերն անելու համար։ Այդ մասին լրագրողների հետ զրուցյում ասել է պատգամավոր Թեւան Պողոսյանը։
«Երկու բան ունենք մեր գիտակցության մեջ։ Առաջինը՝ ասում են, որ էլեկտրաէներգիայի թանկացումը կվճարվի բյուջեից։ Բյուջեն ունի երկու եկամուտ՝ մեր վճարած հարկերը, եւ գումարներ, որոնք վերադարձվում են իրենց կողմից թալանից ու կողոպուտից»,- ասել է պատգամավորն ու հավելել. «Երբ ասում են, որ աուդիտը հիմք է ծառայելու, ես հույս ունեմ, որ այն տարվելու է ճիշտ ուղղությամբ, եւ բացահայտումներ են կատարվելու էլեկտրական ցանցերում»։
Ըստ Պողոսյանի, երկրորդը, պատրաստակամությունն է, որով իշխանությունները պատրաստ են նստել բանակցություններիս եղանի շուրջ, արդեն երրորդ անգամ։ Իսկ դա նշանակում է, որ իրենք իսկապես հասկացել են, թե Բաղրամյանում կատարվողը քաղաքացիական շարժում է։
Ըստ Թեւան Պողոսյանի, պետք է հետեւողական լինել, քանի որ քաղաքացիական հասարակությունը խնդիր ունի այդ։ «Ինչ վերաբերում է հեռանալու կոչերին, ապա ըստ Պողոսյանի, ցավոք մարդկանց մոտ հեռանալ բառը այնպիսի տպավորություն է թողնում, որ եթե գնացին, ուրեմն պայքարը ադադարում է։ Մինչդեռ Ազատության հրապարակն ու Բաղրամյանը կարող են ամեն պահ լցվել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներով»,- նշել է նա։



























