Հունիսի 27-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Երեւանյան-Սուրբ Սարգիս փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ 21214» եւ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներ։

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «ԳԱԶել»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ «ՎԱԶ 21214»-ի վարորդը դիմել է փախուստի:

Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ: