Հունիսի 27-ին, ժամը 14.30-ին, մի նախրապահ ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է տվել, որ մոտ մեկ շաբաթ առաջ Արթիկ քաղաքի Տուֆագործների թիվ 14 հասցեի հարակից դաշտերում անասուներ արածեցնելու ժամանակ, իրեն անհայտ հանգամանքներում, 42-ամյա Ալեքսան Խ.-ն եւ նրա կնոջ քույրը` 41-ամյա Յուղաբեր Հ.-ն, գողացել են 2 գլուխ խոշոր եղջերավոր անասուն եւ վաճառել Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղի բնակիչ ոմն Ալեքսանի` պատճառելով 350.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ գողության մասին նախկինում ոստիկանություն չի հայտնվել:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 22-ին, ժամը 03.00-ի սահմաններում, 2 գլուխ անասունը գողացել է Ալեքսան Խ.-ն եւ 280.000 դրամով վաճառել 21-ամյա Արման Գ.-ին: 

Գողոնը հայտնաբերվել է:

Կատարվում է հետաքննություն: