Ամերիկյան Falcone 9 հրթիռակրի վթարի պատճառ կարող էր դառնալ հեղուկ թթվածնով պահուստարանում անսպասելիորեն առաջացած ավելորդ ճնշումը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին տեղեկացրել է SpaceX ընկերության ղեկավար Էլոն Մասկը:
NASA-ի տվյալներով, Falcone 9 հրթիռը պայթել է Կանավերալ հրվանդանի տիեզերակայանից մեկնարկից մի քանի րոպե անց: Հրթիռի բեկորներն ընկել են Ատլանտյան օվկիանոս:
Dragon տիեզենավը պետք է ՄՏԿ հասցներ շուրջ 2 տոննա բեռ, այդ թվում, նախնական տեղեկությունների համաձայն, գիտափորձերի համար սարքավորումներ եւ նյութեր: NASA-ի հետ կնքված 1.6 մլրդ դոլարի պայմանագրի համաձայն, Dragon-ը մինչեւ 2016 թվականը պետք է 12 թռիչք կատարեր:





























