Թայվանի ակվապարկում պայթյունի եւ դրա հետեւանքով բռնկված հրդեհի արդյունքում վիրավորների թիվը հասել է 519-ը, որոնցից 419-ը հիվանդանոցներում են: Reuters-ի փոխանցմամբ, տուժածների մեծ մասը 20-30 տարեկան է:
Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 27-ին, Color Play Asia փառատոնի առիթով կազմակերպված երեկույթի ժամանակ:
Տուժածներից մեկը պատմել է, որ հրդեհի ժամանակ շուրջն այրվող մարդիկ էին եւ արյուն: Մի աղջիկ մարմնի 80 տոկոս այրվածք է ստացել: Նա ծայրահեղ ծանր վիճակում է:





























