Տորոնտոյի արեւմուտքում փողոցում երկու մարդ են գնդակահարել: Այս մասին հաղորդում է CTV հեռուստաալիքը:

Ոստիկանության տվյալներով, որոնում են հանցագործության մասնակից երեք տղամարդու: Զոհերը մահացել են մինչ շտապօգնության ժամանումը: Զոհերի սեռը կամ այլ տվյալներ չեն հաղորդվում: Ոստիկանությունը փորձում է պարզել հանցագործության շարժառիթը:

Հունիսի 24-ին էլ Տորոնտոյի սրճարաններից մեկում փոխհրաձգության հետեւանքով 2 մարդ էր զոհվել, 2-ը՝ վիրավորվել: Ոստիկանությունը դեռեւս չի գտել հանցագործներին: