Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը եվրոպական հարեւաններին կոչ է արել ուշադրություն դարձնել Եվրասիական տնտեսական միության մոդելին, որը նպաստել է եվրասիական մայրցամաքում գործընկերության ամրապնդմանը: Այս մասին ասված է խորհրդարանականի հոդվածում, որ հունիսի 29-ին հրապարակվելու է «Ռոսիյսկայա գազետա»-ում:

«Եվ, քանի դեռ ուշ չէ, եվրոպական հարեւաններին խորհուրդ կտայի ուշադրություն դարձնել դրան (ԵՏՄ-ին): Եվրասիական ինտեգրման ուղին, որը չի խաթարում անդամ-պետության ինքնիշխանությունը եւ ուղղված չէ որեւէ մեկի դեմ, այսօր բավական համոզիչ է: Այս փորձը կարող է պետք գալ Մեծ Եվրոպայի հայեցակարգի իրականացման գործում՝ Լիսաբոնից մինչեւ Վլադիկովկաս»,- ասել է Նարիշկինը:

Նրա խոսքով, ԵՏՄ-ի նպատակները բացարձակ թափանցիկ են: «Նրա կանոնները ԵՏՄ-ականներից ավելի ժողովրդավարական են: Այն բաց է այլ երկրների հետ համագործակցության համար, առավել եւս՝ եվրասիական նույն մայրցամաքում գտնվողների համար: Կրկնում եմ. ժամանակը չէ՞ նկատել այս մոդելն ու օգտվել դրանից»,- հավելել է Նարիշկինը: