Բաղրամյան պողոտայում այս պահին իրավիճակը հանգիստ է։ (ֆոտոռեպորտաժ)

Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, Բաղրամյան պողոտայում երբեմն-երբեմն մանր միջադեպեր են լինում, սակայն առայժմ լուրջ միջադեպեր չեն գրանցվում։

Որոշ ժամանակ առաջ ցուցարարները կասկածելի ինչ-որ անձի էին տեսել հարակից շենքերից մեկի տանիքին, սակայն արագ պարզվել էր, որ որեւէ խնդիր չկա։

Բաղրամյան պողոտայում գտնվող ցուցարարները անընդհատ նշում են, որ իրենց պայքարի կարգախոսները չեն փոխվել, իրենք շարունակում են պայքարել էլեկտրաէներգիայի սականգնի թանկացման որոշումը չեղարկելու համար։

Բաղրամյան պողոտայի ամբիոնը դատարկ է։ Ոչ ոք չի ստանձնել պողոտայում բողոքի ակցիայի ղեկավարման պաատսխաանտվությունը։ Հատուկենտ ելույթ ունեցողները անընդհատ շեշտում էին, որ իրենք սովորական քաղաքացիներ են, որոնք իրենց անձնական դիրքորոշումն են հայտնում։ 

Ոստիկանների եւ ցուցարարների միջեւ գտնվող հատվածում են գտնվում քաղաքական գործիչներ, հայտնի անձինք, որոնք պատ են կազմել՝ թույլ չտալու հնարավոր բախումները։

Նշենք, որ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի ակցիայի մի փոքր մասը՝ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամների հետ եկել է Ազատության հրապարակ, իսկ ցուցարարների մեծ մասը մնացել է Բաղրամյան պողոտայում։