Հունիսի 28-ին, ժամը 13.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխուղեղի ցնցում, ձախ ակնակապիճի սալջարդ այրունազեղումով, գլխի գագաթային շրջանի սալջարդ, ձախ այտոսկրի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ  բուժօգնության է դիմել 19-ամյա Կարապետ Պ.-ն եւ հայտնել, որ նշված վնասվածքները ստացել է հունիսի 26-ին Հալաբյան փողացում ծեծի ենթարկվելու հետեւանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին  Կարապետ Պ.-ն հաղորդում է տվել, որ վնասվածքները  ստացել է հունիսի 26-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Վանաձորի Հալաբյան փողոցի սկզբնամասում գտնվող բենզալցակայանի մոտ վիճաբանության ժամանակ անհայտ 4 անձանց կողմից ծեծի ենթարկվելու հետեւանքով:

Կարապետ Պ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 21.00-ին, պարզվել է, որ Կարապետ Պ.-ին վնասվածքները պատճառել է 18-ամյա Գառնիկ Պ.-ն:

Կատարվում է հետաքննություն: